نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

به اطلاع علاقه مندان می رساند در تاریخ 14 الی 17 اردیبهشت 1398 نخستین نمایشگاه اختصاصی برند های ایرانی تحت نام (Arevik Expo) در ایروان مرکز نمایشگاهی مرگایان برگزار خواهد شد.

برای کسب اطلاع بیشتر با شماره: 09155155292 تماس حاصل نمایید .

Ընկերութեան պետական գրանցման փուլերը


1- Դիմել Օվիր, մէկ տարւայ վիզայ ստանալու համար:
2-Ընկերութեան վայրի վարձակալման պայմանագրի ձեռքբերում նոտարային գրասենեակի միջոցով:
3- Դիմել պետական ռեգիստր ընկերութեան գրանցման համար:
4- Դիմել աշխատանքի վայրի հարկային վարչութեանը կոդ ստանալու եւ ընկերութեան կնիք պատրաստելու թոյլտւութեան համար, ներկայացնելով ընկերութեան կանոնագիրն ու աշխատավայրի վարձակալման պայմանագիրը:
5- Դիմել ընկերութեան կնիքի պատրաստման համար:
6- Գրանցւել թոշակառութեան վարչութեանը:
7- Ստանալ հաշւեմատեան եւ պլոմբել հարկային վարչութիւնում:
8- Բանկային հաշւի բացում, բանկային քարտի ստորագրութեան հաստատում նոտարային գրասենեակում եւ քարտի հաստատում հարկային վարչութիւնում:
9- Դիմումնագրի յանձնում մաքսատանը, ներմուծման ու արտածման թղթածրար ունենալու համար:

ՀՀ Առեւտրակ. Ընկերութիւնների գրացման փուլերը
Ա- Անհրաժեշտ փաստաթղթեր
1- Իրաւաբանական հասցէ- Ընկերութեան գրանցման համար պէտք է տնտեսական գործունէութեան համար անհրաժեշտ վայր ընտրի եւ պաշտօնական վարձակալման պայմանագիր ստորագրի նոտարային գրասենեակում, որը եւ ընկերութեան փաստաթղթերում նշւում է որպէս ընկերութեան իրաւաբանական հասցէ: Այնուհետեւ պետական գրանցման համար դիմել կադաստրային հիմնարկութիւն:
2- ընկերութեան անւանումը
    Ընկերութեան անունն արձանագրելու համար կարեւոր է դիմել պետական գրանցման վարչութիւն՝ ներկայացնելով 5-6 անուններ, որոնք վերահասութեան ու քննութեան ենթարկւելուց յետոյ (ՀՀ ընկերութիւնների անւանակոչման համակարգում նման անուն չլինելու դէպքում) նշւած անուններից մէկն ընտրւում եւ գրանցւում է):
    Ընկերութեան անւան գրանցման համար մօտ 5000 դրամ որպէս պետական տուրք գանձւում եւ մուծւում է բանկային տւեալ հաշւին:
    Ընկերութեան կանոնագիրը կազմելու համար ձեռնարկատիրոջ ցանկութեամբ տեղի է ունենում պետակ. գրանցման վարչութեան խորհրդակցութիւն:

3- Բանկային հաշւի բացում եւ փաստաթղթերի հաստատում-Այս նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ որեւէ բանկ, մինչեւ իսկ օտարերկրեայ բանկերից մէկին, նոյնիսկ Երեւանում Իրանի «Մելլաթ» բանկի մասնաճիւղ: Ապա պահանջել երկու վկայագրեր՝ կանոնագրման դրամագլխի հաստատում, որ առնւազը պէտք է լինի 50,000 դրամ, եւ բանկային հաշւին մուծւած գումարների ցուցակ:
    Սոյն փաստաթղթերը անհրաժեշտ են ընկերութիւնը գրանցելու համար:
4- Ա-Կացութեան կարգավիճակի գոյութիւն  
    Հարկ է նշել, որ օտարերկրեայ ներդրումը այն դէպքում կարող է ընկերութեան տնօրէն նշանակւել, որն ունենայ մէկ տարւայ կացութեան կարգավիճակ: (կարճաժամկէտ կացութեան կարգավիճակը ընդունելի չէ), հակառակ դէպքում ընկերութեան տնօրէնը պէտք է լինի Հայաստանի քաղաքացի:
Ծանօթ. Ընկերութեան գրանցման համար որպէս պետական տուրք պէտք է վճարել մօտ 12000 դրամ:
Բ- Գրանցման վարչութիւն
Ընկերութեան գրանցում ՀՀ պետական գրանցման գրասենեակում- վերոյիշեալ փաստաթղթերով հանդերձ դիմել պետակ. գրանցման գրասենեակ, որտեղ տեղեկացւում է իւրաքանչիւր մասնակցի բաժնեմասը: (Բաժնետէրերի թիւը կարող է մէկից մինչեւ ...լինել): Ընկերութեան կանոնագրութիւնը կազմում է այդ գրասենեակում, որտեղ պէտք է ճշտւի ընկերութեան տնօրէնը (եթէ տնօրէնը օտարերկրացի է, անհրաժեշտ է ներկայացնել տնօրէնի եւ օտարերկրացի բաժնետէրերի անձնագրերի պաշտօնական թարգմանութիւնը):
Գ- Հարկային եւ սոցիալ ապահովութեան հիմնարկներ
    Գրանցում հարկային եւ սոցապ վարչութիւններում- դիմորդն այցելում է տարածքային-հարկային վարչութիւն, որտեղ գրանցել է ըբկերութիւնը եւ լրացնում ներկայացւած դիմումը՝ հարկային կոդ ստանալու համար: Փաստաթղթերը ներկայացնելուց յետոյ, 30 օրւայ ընթացքում պէտք է դիմել ընկերութեան գրանցման եւ սոցապ վարչութիւն՝ թղթածրար բացելու համար: Ուշացման դէպքում դիմորդը կենթարկւի տուգանքի:
2- Ընկերութեան կնիքի ստացում, բանկային հաշւի լրացում, հարկային գրանցամատեանի ստացում:
    Հարկային կոդն ստանալուց յետոյ խնդրատուն նախ դիմում է կնիք պատրաստելու հիմնարկ, որը ներկայացւում է պետակ. գրանցման գրասենեակի կողմից), ապա բանկ՝ ընկերութեան ծախսերը հոգալու համար բանկային հաշիւը ամբողջացնելու:
Դ- Մաքսային գրանցման մատեանը հարկային վարչութիւնից ստանալուց յետոյ դիմել մաքսային վարչութիւն ապրանքների արտահանման, ներմուծման եւ մաքսազերծման նպատակով բացել թղթածրար եւ գրանցել ընդհանուր մաքսային սիստեմում:

Ֆիզիկական անձ
    Ֆիզիկական անձ նա է, որ ունի սեփական ձեռնարկութիւն եւ կարող է մասնաւոր կերպով անկախօրէն տնտեսական գործունէութիւն ունենալ եւ շահոյթ ստանալ:
    ՀՀ քաղաքացիներն ու օտարերկրեայ քաղաքացիները ըստ օրէնքի, իրաւունք ունեն Հայաստանում զբաղւել որեւէ աշխատանքով որպէս ֆիզիկական անձ: (Մասնաւոր ձեռնարկատէրի օրէնքի յօդւած 1-ին):
2- ՀՀ ֆիզիկական անձանց հիմնարկի գրանցում
    Տնտեսական գործունէութեան վկայական ստանալու համար ֆիզիկական անձը կարող է դիմել Երեւանի որեւէ տարածքում գտնւող պետական գրանցման գրասենեակ եւ ստանալ դիմումնագիր կամ յայտագիր, նաեւ պատկան պետակ. գրանցման գրասենեակի բանկային հաշւին մուծել պետական տուրքը եւ ստացականը կցել այլ փաստաթղթերի:
    Ֆիզիկական անձի հիմնարկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր.
1-Անձնագիր եւ առաջին, երկրորդ, վեցերորդ եւ եօթերորդ էջերի պատճէնը:
2-Մէկ տարւայ կացութեան կարգավիճակի վիզաքարտը եւ պատճէնը:
3-Երկու հատ 3x4 նկար
4-Գրանցման դիմումնագիր
5-Յայտարարագիր
6-Մաքսային տուրքերի վճարման ստացականը
7-Աշխատավայրի վարձակալման դէպքում նոտարային պայմանագիր: