Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների եւ օտարերկրեայ ներդրողների գործունէութեան պայմանները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՕՐԷՆՔԸ
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


    Սոյն օրէնքը սահմանում է Հայաստանի Հանրապետութեան տարածքում օտարերկրեայ ներդրումների իրականացման, իրաւական, տնտեսական ու կազմակերպական հիմքերը եւ ուղղւած է օտարերկրեայ ներդրողների իրաւունքների, օրինական շահերի, գոյքի պաշտպանութեան ապահովմանը, օտարերկրեայ նիւթական եւ ֆինանսական միջոցների ներգրաւման, առաջաւոր տեխնոլոգիաների, կառավարման եւ կազմակերպական փորձի ներդրման ու արդիւնաէտ օգտագործման նախադրեալների ստեղծմանը:
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՅԹՆԵՐ
յօդւած 1. Սոյն օրէնքում օգտագործւող հիմնական հասկացութիւնները
«Օտարերկրեայ ներդրող» - օտարերկրեայ պետութիւն, ցանկացած օտարերկրեայ իրավաբանական անձ, օտարերկրեայ քաղաքացի, քաղաքացիութիւն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս մշտապէս բնակւող
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւն, որն իր գտնւելու վայրի օրէնսդրութեանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետութիւնում:
«Օտարերկրեայ ներդրող» -գոյքի ցանկացած տեսակ, այդ թւում՝ ֆինանսական միջոցներ եւ մտաւոր արժէքներ, որն օտարերկրեայ ներդրողի կողմից անմիջականօրէն ներդրւում է Հայաստանի Հանրապետութեան տարածքում
իրականացւող ձեռնարկատիրական կամ այլ գործունեութեան ոլորտում՝ շահոյթ (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդիւնքի հասնելու նպատակով:
«Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւն» - Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեանը համապատասխան ստեղծւած ցանկացած կազմակերպական-իրաւական տեսակի ձեռնարկութիււն, որի հիմնադիրը
կամ մասնակիցն օտարերկրեայ ներդրողն է:
յօդւած 2. Օտարերկրեայ ներդրումների իրաւական կարգաւորումը
Հայաստանի Հանրապետութիւնում օտարերկրեայ ներդրումների հետ կապւած յարաբերութիւնները կարգաւորւում են սոյն օրէնքով, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրական այլ ակտերով եւ միջազգային
պայմանագրերով:
Եթէ Հայաստանի Հանրապետութեան կնքած միջազգային պայմանագրերով սահմանւած են այլ կանոններ, քան բովանդակում է սոյն օրէնքը, ապա համապատասխան դէպքերում կիրառւում են միջազգային պայմանագրերի
կանոնները:
յօդւած 3. Օտարերկրեայ ներդրումների տեսակները
Օտարերկրեայ ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետութեան տարածքում ներդրումներ իրականացնել:
ա) Արժութայյին այլ արժէքներով, Հայաստանի Հանրապետութեան ազգային դրամով:
բ) Շարժական ու անշարժ գոյքով (շինութիւններ, շէնքեր, սարքաւորումներ եւ նիւթական այլ արժէքներ) եւ դրա հետ կապւած գոյքային ցանկացած իրաւունքով:
գ) Բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած այլ արժէթղթերով:
դ) Դրամական պահանջների ձեւով եւ պայմանագրային արժէք ունեցող պարտաւորութիւնների կատարմամբ պահանջի իրաւունքով :
ե) Արժէք ունեցող մտաւոր սեփականութեան ցանկացած իրաւունքով:
զ) Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ կամ պայմանագրով նախատեսւած տնտեսական գործունէության իրականացման իրաւունքով, այդ թւում նաեւ բնական ռեսուրսների հետախուզման, արդիւնահանման, մշակման կամ շահագործման իրաւունքով:
է) Վճարովի ծառայութիւններով.
ը) Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ չարգելւած ներդրումների ցանկացած տեսակներով:
Սահմանւած տեսակների օտարերկրեայ ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարւել միայն Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:



յօդւած 4. Օտարերկրեայ ներդրումների իրականացման ձեւերը
Օտարերկրեայ ներդրողներն իրաւունք ունեն ներդրումներ իրականացնել հետեւեալ ձեւերով.
ա)Օտարերկրեայ ներդրողներին ամբողջութեամբ պատկանող ձեռնարկութիւնների, ինչպէս նաեւ օտարերկրեայ իրաւաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճիւղեր եւ ներկայացուցչութիւններ ստեղծելու կամ գործող ձեռնարկութիւնները որպէս սեփականութիւն ձեռք բերելու միջոցով:
բ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ
հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով:
գ) Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած այլ արժէթղթեր ձեռք բերելու միջոցով:
դ) Ինքնուրոյն կամ Հայաստանի Հանրապետութեան իրաւաբանական անձանց կամ իրաւաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկութիւնների, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրաւունք եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով:
ե) Գոյքային այլ իրաւունքներ ձեռք բերելու միջոցով:
զ) Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ չարգելւած այլ ձեւերով, մասնաւորապէս՝ Հայաստանի Հանրապետութեան իրաւաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ կնքւած պայմանագրերի հիման վրայ:
Սահմանւած ձեւերի օտարերկրեայ ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարւել միայն Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:


յօդւած 5. Օտարերկրեայ ներդրումների գնահատումը
Օտարերկրեայ ներդրումներն օտարերկրեայ ներդրողի ցանկութեամբ գնահատւում են ազատ փոխարկելի արտարժոյթով կամ Հայաստանի Հանրապետութեան ազգային դրամով:
Արտարժոյթի հաշւարկումը Հայաստանի Հանրապետութեան ազգային դրամով իրականացւում է Հայաստանի Հանրապետութեան տարածքում արտարժոյթի նկատմամբ ներդրման պահին Հայաստանի Հանրապետութեան
կենտրոնական բանկի կողմից սահմանւած հաշւարկային փոխարժէքից ոչ բարձր:
ԲԱԺԻՆ 2
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈԻԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
յօդւած 6. Օտարերկրեայ ներդրումների իրաւական ռեժիմը
Օտարերկրեայ ներդրումների եւ դրանց հետ կապւած իրաւական ռեժիմը Հայաստանի Հանրապետութիւնում չի կարող նւազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների, ձեռնարկութիւնների,
հիմնարկների եւ կազմակերպութիւնների գոյքի, գոյքային իրաւունքների եւ ներդրման գործունէութեան ռեժիմը:
Սոցիալական եւ տնտեսական զարգացման կարեւորագույն բնագաւառներում օտարերկրեայ ներդրումների խրախուսման նպատակով կարող են սահմանւել լրացուցիչ արտօնութիւններ Հայաստանի Հանրապետութեան
օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ կարող են սահմանւել այն տարածքները, որտեղ, ելնելով ազգային անվտանգութեան ապահովման պահանջներից, օտարերկրեայ ներդրողների եւ օտարերկրեայ ներդրումներով
ձեռնարկութիւնների գործունէութիւնը սահմանափակում կամ արգելւում է:
յօդւած 6. Երաշխիքներ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան փոփոխութեան դէպքում
Օտարերկրեայ ներդրումները կարգաւորող՝ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան փոփոխութեան դէպքում ներդրման պահից սկսած 5 տարւայ ընթացքում, օտարերկրեայ ներդրողի ցանկութեամբ, կիրառւում է իրականացման
պահին գործող օրէնսդրութիւնը:



յօդւած 7. Երաշխիքներ ազգայնացումից եւ բռնագրաւումներից
Օտարերկրեայ ներդրումները Հայաստանի Հանրապետութիւնում ազգայնացման ենթակայ չեն:
Պետական մարմինները չեն կարող նաեւ բռնագրաւել օտարերկրեայ ներդրումները: Առգրաւումը որպէս բացառիկ միջոց թոյլատրւում է միայն Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով արտակարգ դրութեան պայմաններում՝ դատարանի վճռով եւ լրիւ փոխհատուցմամբ:


յօդւած 7. Օտարերկրեայ ներդրողներին պատճառած վնասի փոխհատուցումը
Օտարերկրեայ ներդրողներն ունեն նիւթական եւ բարոյական այն վնասների, ներառեալ բաց թողնւած օգուտի դատական կարգով փոխհատուցման իրաւունքը, որոնք հասցւել են Հայաստանի Հանրապետութեան պետական
մարմինների կամ դրանց պաշտօնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեանը հակասող գործողութիւնների, ինչպէս նաեւ օտարերկրեայ ներդրողի կամ օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան
նկատմամբ նշւած մարմինների կամ դրանց պաշտօնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ նախատեսւած պարտաւորութիւնների ոչ պատշաճ կատարման հետեւանքով:
Օտարերկրեայ ներդրողների կրած բոլոր այն վնասները, որոնք նրանց հասցւել են սոյն օրէնքի 8 յօդւածում եւ 9 յօդւածի առաջին մասում նշւած գորոծողութիւնների հետեւանքով, ենթակայ են անյապաղ փոխհատուցման ընթացիկ շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումներով որոշւած գներով՝ այն արժոյթով, որով կատարւել է  ներդրումը կամ, կողմերի փոխադարձ համաձայնութեամբ՝ մէկ այլ արժոյթով:
Փոխհատուցման իրաւունքի ծագման պահից մինչեւ դրա իրացման պահը անցած ժամանակահատւածի համար փոխհատուցման գումարի նկատմամբ հաշւարկւում են տոկոսներ՝ Հայաստանի Հանրապետութեան վարկային
շուկայում ժամկէտային աւանդների ընթացիկ տոկոսադրույքների չափով:



յօդւած 10. Օտարերկրեայ ներդրողի շահոյթի (եկամուտի) եւ այլ միջոցների տնօրինումը
Օտարերկրեայ ներդրողի շահոյթը (եկամուտը), հարկերը վճարելուց եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած այլ վճարումնեը կատարելուց յետոյ, մնում է նրա տնօրինութեան տակ:
Օտարերկրեայ ներդրողներն իրաւունք ունեն Հայաստանի Հանրապետութեան բանկերում բացելու ընթացիկ, հաշւարկային կամ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ թոյլատրւած այլ հաշիւներ՝ Հայաստանի
Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
Օտարերկրեայ ներդրողները իրաւունք ունեն իրենց օրինական կարգով ստացած միջոցները, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով, օգտագործել Հայաստանի Հանրապետութեան ներքին
շուկայում արտարժոյթ ձեռք բերելու նպատակով:

յօդւած 11. Օտարերկրեայ ներդրումների հետ կապւած սեփականութեան, շահոյթի (եկամուտի) եւ այլ միջոցների արտահանման երաշխիքները
Օտարերկրեայ ներդրողին եւ օտարերկրեայ վարձու աշխատողներին իրաւունք է տրւում եւ երաշխաւորւում է ազատօրէն արտահանել իրենց սեփականութիւնը, ներդրման հետեւանքով ստացած շահոյթը (եկամուտը) եւ այլ
միջոցները, որոնք օրինական կերպով ստացւել են որպէս ներդրումների արդիւնք կամ որպէս աշխատանքի դիմաց վճար, կամ որպէս սոյն օրէնքի 9 յօդւածով նախատեսւած փոխհատուցում:
ԲԱԺԻՆ 3
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ  ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
յօդւած 12. Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան հիմնադրումը եւ գրանցումը
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնները, դրանց բաժանմունքները, մասնաճիւղերը, ներկայացուցչութիւնները, ձեռնարկութիւնների տնտեսական միաւորումները հիմնադրւում եւ գրանցւում են «Ձեռնարկութիւնների եւ ձեռնարկատիրական գործունէութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքով եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրական այլ ակտերով սահմանւած կարգով:
յօդւած 13. Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան գործունէութեան դադարումը
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան, նրա բաժանմունքների, մասնաճիւղերի, ներկայացուցչութիւնների գործունէութեան դադարումն իրականացւում է այն կարգով եւ դէպքերում, որոնք նախատեսւած են դրանց հիմնադիր փաստաթղթերում եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ:

ԲԱԺԻՆ 4
ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
յօդւած 14. Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան գործունէութեան շրջանակները
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնները կարող են իրականացնել օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան կանոնադրութեամբ նախատեսւած նպատակներին համապատասխանող եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ չարգելւած ցանակացած տեսակի տնտեսական գործունէութիւն:
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնները Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած տնտեսական գործունէութեան առանձին տեսակներով կարող են զբաղւել միայն սահմանւած կարգով լիցենզիա
ստանալուց յետոյ:
յօդւած 15. Մաքսային հարկումը
Այն գոյքը, որն օտարերկրեայ ներդրողի կողմից Հայաստանի Հանրապետութիւն է ներմուծւում որպէս օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութեան կանոնադրական հիմնադրամ, ինչպէս նաեւ սեփական արտադրութեան համար
նախատեսւած գոյքը (հումք, կիսապատրաստուկներ, լրակազմող իրեր, պահեստամասեր եւ այլն) ազատւում են մաքսատուրքերի գանձումից:
Միջազգային պայմանագրերի հիման վրայ, որպէս օտարերկրեայ ներդրում, Հայաստանի Հանրապետութիւն ներմուծւող գոյքը ազատւում է մաքսատուրքերից այն ժամկէտներում, որոնք սահմանւած են համապատասխան
պայմանագրերով։
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների օտարերկրեայ աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետութիւն ներմուծւող՝  անձնական կարիքների համար նախատեսւած գոյքն ազատւում է մաքսատուրքերից:
յօդւած 16. Արտադրանքի (աշխատանքների եւ ծառայութիւնների) արտահանումն ու ներմուծումը
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկություններն իրաւունք ունեն առանց լիցենզիայի արտահանել սեփական արտադրութեան արտադրանքը (աշխատանքները, ծառայութիւնները) եւ ներմուծել սեփական կարիքների համար
արտադրանք (աշխատանքներ, ծառայութիւններ), բացառութեամբ այն դէպքերի, որոնք նախատեսւած են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ եւ միջազգային պայմանագրերով: Արտահանւող արտադրանքը
(աշխատանքները, ծառայութիւնները) որպէս սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանւում է Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ:
Ձեռնարկութեան սեփական կարիքների համար նախատեսւած ներմուծւող արտադրանքի (աշխատանքների, ծառայութիւնների) ճանաչումը որպէս սեփական արտադրանք իրականացւում է Հայաստանի Հանրապետութեան
օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
Սեփական արտադրանքի (աշխատանքների, ծառայութիւնների) արտահանումից նշւած ձեռնարկութիւնների ստացած շահոյթը (եկամուտը), այդ թւում՝ արժոյթը, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած հարկերը ճարելուց յետոյ, մնում է նրանց տնօրինութեան տակ:
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների կողմից այլ արտադրանքի (աշխատանքների, ծառայութիւնների) արտահանումն ու ներմուծումն իրականացւում է ընդհանուր հիմունքներով՝Հայաստանի Հանրապետութեան
օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
յօդւած 17. Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների հարկումը
Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնները հարկեր են վճարում եւ հարկային արտօնութիւններ ստանում Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
յօդւած 18. Օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների արտօնութիւնների սահմանումը
Սոյն օրէնքով սահմանւած արտօնութիւնները տարածւում են  այն օտարերկրեայ ներդրումնրով ձեռնարկութիւնների վրայ, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնւազն 30 տոկոս:
Հաշւեկշռային գնահատման եւ հաշւառման նպատակով օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնն իրականացնում է օտարերկրեայ արժոյթի վերահաշւարկ Հայաստանի Հանրապետութեան դրամի այն փոխարժէքով,
որը որոշւում է սոյն օրէնքի 5 յօդւածով եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրական այլ ակտերով:

յօդւած 19. Գոյքային իրաւունքներ հողի եւ բնական այլ ռեսուրսների նկատմամբ
Օտարերկրեայ ներդրողների կողմից հողի եւ բնական այլ ռեսուրսների վերաբերեալ գոյքային իրաւունքների ձեռքբերումը կարգաւորւում է Հայաստանի Հանրապետութեան համապատասխան օրէնսդրական ակտերով:
յօդւած 20. Գոյքը վարձակալութեամբ տրամադրելը
Օտարերկրեայ ներդրողներին եւ օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւններին վարձակալութեամբ գոյքի տրամադրումը իրականացւում է վարձակալական պայմանագրերի հիման վրայ՝ Հայաստանի Հանրապետութեան
օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:
յօդւած 21. Կոնցեսիոն պայմանագրեր
Օտարերկրեայ ներդրողներին վերարտադրւող եւ չվերարտադրւող բնական ռեսուրսների շահագործման իրաւունքի վերապահումն իրականացւում է կոնցեսիոն պայմանագրերի հիման վրայ, որոնք օտարերկրեայ ներդրողների հետ
կնքւում են Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կամ դրա համար լիազօրւած պետական այլ մարմնի կողմից՝ կոնցեսիաների մասին Հայաստանի Հանրապետութեան օրենսդրութեամբ սահմանւած կարգով:
յօդւած 22. Մտաւոր սեփականութեան իրաւունքները
Օտարերկրեայ ներդրողների մտաւոր սեփականութեան իրաւունքների իրացումն ու պաշտպանութիւնն ապահովւում են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ:
յօդւած 23. Գոյքի եւ ռիսկի ապահովագրութիւնը
Օտարերկրեայ ներդրողի գոյքի եւ ռիսկի ապահովագրութիւնը կատարւում է նրա հայեցողութեամբ, եթէ այլ կարգ չի նախատեսւած Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ:


յօդւած 24. Վէճերի լուծման կարգը
Օտարերկրեայ ներդրումների հետ կապւած բոլոր վէճերը, որոնք ծագել են օտարերկրեայ ներդրողի եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով քննւում են
Հայաստանի Հանրապետութեան դատարաններում:
Օտարերկրեայ ներդրումների հետ կապւած այն վէճերը, որոնցում որպէս կողմ հանդէս չի գալիս Հայաստանի Հանրապետութիւնը, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեանը համապատասխան քննւում են Հայաստանի
Հանրապետութեան դատարաններում կամ տնտեսական վէճեր լուծող այլ մարմիններում, իսկ վիճող կողմերի համաձայնութեամբ՝ նաեւ միջնորդ դատարաններում, եթէ միջազգային պայմանագրերով կամ վիճող կողմերի
նախնական պայմանաւորւածութեամբ (հիմնադիր փաստաթղթերով, տնտեսական պայմանագրերով եւ այլն) այլ կարգ չի նախատեսւած:
յօդւած 25. Օտարերկրեայ ներդրողների պատասխանատւութիւնը եւ պարտաւորութիւնները
Օտարերկրեայ ներդրողները Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով պատասխանատւութիւն են կրում Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան խախտման համար:
Օտարերկրեայ ներդրողի գոյքը, ներառեալ ներգրաււած միջոցները, գոյքային իրաւունքները կարող են նրա կողմից օգտագործւել որպէս իր պարտաւորութիւնների ապահովման միջոց: