Կացութեան կարգավիճակ

1.Ժամանակաւոր
    Ժամանակաւոր կացութեան կարգավիճակը տրւում է իւրաքանչիւր օտարերկրացու, եթէ նա հիմնաւորում է, որ գոյութիւն ունեն Հայաստանի Հանրապետութեան տարածքում մէկ տարի և աւել ժամկէտով իր բնակւելը հիմնաւորող հանգամանքներ Ժամանակավոր կացութեան կարգավիճակը տրւում է մինչև 1 տարի ժամկէտով՝ իւրաքանչիւր անգամ 1 տարով երկարաձգելու հնարաւորութեամբ: Ժամանակաւոր կացութեան կարգավիճակը երկարաձգելու դիմումը պէտք է ներկայացւի կարգավիճակի ժամկէտը լրանալուց առնւազն 30 օր առաջ Հայաստանի Հանրապետութիւնում կացութեան ժամանակաւոր կարգավիճակ և կացութեան քարտ տալու, ինչպէս նաև հաշւառելու համար` բազային տուրքի նաև 105-պատիկի չափով Հայաստանի Հանրապետութեան ժամանակաւոր, մշտական և յատուկ կացութեան կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակաւոր կացութեան քարտը, մշտական կացութեան քարտը և յատուկ անձնագիրը:Հայաստանի Հանրապետութիւնում օտարերկրացիներին կացութեան կարգավիճակ տալու համար գանձւում է պետական տուրք՝ "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետութեան օրենքով սահմանւած չափով:
2.Մշտական
    Մշտական կացութեան կարգավիճակը տրւում է օտարերկրացուն, եթէ նա՝ ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քոյր, զաւակ, տատ, պապ, թոռ) առկայութիւնը և բ) Հայաստանի Հանրապետութիւնում ապահովւած է բնակարանով և գոյութեան միջոցներով և գ) մինչև մշտական կացութեան կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրէնքով սահմանւած կարգով առնւազն երեք տարի բնակւել է Հայաստանի Հանրապետութիւնում:Մշտական կացութեան կարգավիճակ կարող է տրւել նաև Հայաստանի Հանրապետութիւնում ձեռնարկատիրական գործունէութիւն իրականացնող օտարերկրացուն: Մշտական կացութեան կարգավիճակը տրւում է 5 տարի ժամկէտով` իւրաքանչիւր անգամ նոյն ժամկէտով երկարաձգելու հնարաւորութեամբ:Մշտական կացութեան քարտը երկարաձգելու դիմումը պէտք է ներկայացւի մշտական կացութեան քարտի վաւերականութեան ժամկէտը լրանալուց առնւազն 30 օր առաջ: Հայաստանի Հանրապետութեան ժամանակաւոր, մշտական և յատուկ կացութեան կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակաւոր կացութեան քարտը, մշտական կացութեան քարտը և յատուկ անձնագիրը:Հայաստանի Հանրապետութիւնում օտարերկրացիներին կացութեան կարգավիճակ տալու համար գանձւում է պետական տուրք՝ "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետութեան օրէնքով սահմանւած չափով:


3.Յատուկ
    Յատուկ կացութեան կարգավիճակ տրւում է ծագումով հայ օտարերկրացիներին:Յատուկ կացութեան կարգավիճակ կարող է տրւել նաև Հայաստանի Հանրապետութիւնում տնտեսական կամ մշակութային գործունէութիւն ծաւալող այլ օտարերկրացիների:Յատուկ կացութեան կարգավիճակ տրւում է տասը տարի ժամկէտով: Այն կարող է տրւել մէկից աւելի անգամ:Հայաստանի Հանրապետութեան ժամանակաւոր, մշտական և յատուկ կացութեան կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակաւոր կացութեան քարտը, մշտական կացութեան քարտը և յատուկ անձնագիրը:Հայաստանի Հանրապետութիւնում օտարերկրացիներին կացութեան կարգավիճակ տալու համար գանձւում է պետական տուրք՝ "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետութեան օրէնքով սահմանւած չափով: