نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

به اطلاع علاقه مندان می رساند در تاریخ 14 الی 17 اردیبهشت 1398 نخستین نمایشگاه اختصاصی برند های ایرانی تحت نام (Arevik Expo) در ایروان مرکز نمایشگاهی مرگایان برگزار خواهد شد.

برای کسب اطلاع بیشتر با شماره: 09155155292 تماس حاصل نمایید .

Աշխարհագրութիւն

Աշխարհագրութիւն

    Հայաստանը գտնւում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դէպի ծով։ Այն հիւսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարաւից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ:




 
ՀՀ ֆիզիկական քարտէզը






 
ՀՀ գետերը իրենց աւազաններով
    Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնւում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրութեան վրայ: Լեռնաշղթաները գրաւում են մօտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրաւանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մէկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կէտը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի Ստորին հոսանքի շրջանը` 375մ։ Ամենաերկար ձգւածութիւնը` հիւսիս-արևմուտքից հարաւ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գիւղատնտեսական նշանակութեան հողերը, 12.4%` անտառային, 7.7%` յատուկ պահպանւող տարածքներ և 8.6%` այլ հողեր: Բարձր լեռնագագաթներն են`
·    Կապուտջուղ - 3.906
·    Աժդահակ - 3.598
·    Սպիտակասար - 3.555
·    Իշխանասար - 3.552
·    Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնւող ամենամեծ ջրային աւազանը Սևանայ լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքսը, Ախուրեանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն:
Օգտակար հանածոները
Հայաստանում արդիւնահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կայ նաև թանկարժէք և կիսաթանկարժէք քարերի մեծ տեսականի։
Ծայրակէտեր
·    Հիւսիս. Տաւուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
·    Հարաւ. Սիւնիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
·    Արևելք. Սիւնիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
·    Արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)
Քաղաքներ
    Հայաստանի Հանրապետութեան խոշոր քաղաքներն են (բնակչութիւնները տրւած են 2009 թ. դրութեամբ)՝
·    Երևան - 1111.3 հզ.
·    Գիւմրի - 146.4 հզ.
·    Վանաձոր - 104.8 հզ.
·    Էջմիածին - 57.3 հզ.
·    Հրազդան - 52.9 հզ.
·    Աբովեան - 46.0 հզ.
·    Կապան - 45.5 հզ.
·    Արմաւիր - 33.6 հզ.
Վարչատարածքային բաժանում
   


 
Հայաստանի Հանրապետութիւնը բաժանւում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝
 
Մարզ    Մարզկենտրոն    Տարածք    Բնակչութիւն      
1.Արագածոտն    ք.Աշտարակ    2,753 կմ²    126,278      
2.Արարատ    ք.Արտաշատ    2,096 կմ²    252,665      
3.Արմաւիր    ք.Արմաւիր    1,242 կմ²    255,861      
4.Գեղարքունիք    ք.Գաւառ    5,348 կմ²    215,371      
5.Կոտայք    ք.Հրազդան    2,089 կմ²    241,337      
6.Լոռի    ք.Վանաձոր    3,789 կմ²    253,351      
7.Շիրակ    ք.Գիւմրի    2,681 կմ²    257,242      
8.Սիւնիք    ք.Կապան    4,506 կմ²    134,061      
9.Տաւուշ    ք.Իջևան    2,704 կմ²    121,963      
10.Վայոց Ձոր    ք.Եղեգնաձոր    2,308 կմ²    53,230      
11.Երևան    -    227 կմ²    1,091,235     
    Մարզերը իրենց հերթին կազմւած են քաղաքային և գիւղական համայնքներից, որոնցում իրականացւում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարութիւնը, որի տւեալ որոշումները վաւերացնում է Հանրապետութեան Նախագահը։ Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գիւղական համայնքներ և 12 վարչական շրջաններ` Երևան քաղաքում։ ՀՀ-ում կայ 949 գիւղ:
Կլիմայ
    Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապւած է բարձրութիւնից։ Լեռնային հատւածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած կլիման է, որը ապահովում է սեզոնային մեծ փոփոխութիւններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0 °C, իսկ ամառային միջինը հասնում է 25 °C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի ներքևի մասերում կազմում են 250 մմ, իսկ բարձրադիր մասերում` 800 մմ։ Չնայած ձմեռւայ ցրտին, հրաբխային ապարները Հայաստանը դարձրել են գիւղատնտեսութեամբ զբաղւող ամենահին տարածքներից մէկը: