Իրանի Առեւտրի պալատում ՀՀ Արտակարգ եւ լիազօր դեսպանը հանդիպում ունենալիս յայտարարեց.

Իրանի Առեւտրի պալատում ՀՀ Արտակարգ եւ լիազօր դեսպանը հանդիպում ունենալիս յայտարարեց.
    ՀՀ-ում Իրանցիների Ազատ Առեւտրական Կենտրոնի բացումը
    Օգոստոսի 21, 2012 թւին Իրանում ՀՀ դեսպանը Իրանի Առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի նախագահի հետ հանդիպում ունենալիս նշւեց, թէ կենտրոնի բացումը շատ լուրջ եւ կարեւոր քայլ է համարւում երկու երկրների յարաբերութիւնների յարաճուն զարգացման ուղղութեամբ:
    Իրանի Առեւտրի պալատի հանրային կապի զեկոյցի համաձայն, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը նշել է, թէ հայ եւ իրանցի երկու ժողովուրդները ընդհանրական պատմական մի առաքելութիւն ունեն որի իրականացման համար պէտք է համընթաց եւ ներդաշնակ լինել:


    Նա ասաց. «Հայաստանում Իրանցիների առեւտրական կենտրոնի իրականացումը արդիւնքն է Իրանի Առեւտրի պալատի նախագահի հովանաւորութիւնների, որ եթէ չլինէին այդ հովանաւորութիւնները, այդ բանը չէր ստացւելու»:
    Իրանի Առեւտրի պալատի նախագահ՝ Մոհամմադ Նահաւանդեանը եւս այս հանդիպմանը Հայաստան կատարած իր առաջին ճամբորդութեան դրական փորձին անդրադառնալով, «Հայաստանում Իրանցիների առեւտրական աենտրոն»-ի կարեւորութիւնը երկու առումով բարձր գնահատեց ՝ նախ երկու երկրների միջեւ առեւտրական յարաբերութիւնների ընդլայմանն օգնելու եւ ապա Իրանի Առեւտրական պալատի համար առեւտրական այլ կենտրոններ հիմնելու յաջող ձեւաչափի տեսակէտից: «Մինչեւ հիմա երկրից դուրս Իրանի Առեւտրական կենտրոնի հիմնադրման յաջող օրինակ գյութիւն չունէր, բայց այժմ նկատի ունենալով , որ երկու կողմերը խորապէս ընբռնել են երկու երկրների վաղեմի յարաբերութիւնների խորքը, հաւաստիացած ենք այս կենտրոնի յաջողութեանը», աւելացրեց նա:


    Պառլամենտում մասնաւոր հատւածի նախագահը անդրադառնալով այն իրողութեանը , որ անհատները գնայուն են, բայց ժողովուրդները մնայուն, նշեց. «Աշխարհագրութիւնն ու մշակոյթը  ժողովուրդներին բնութագրելու երկու գործօններ են եւ երկրների ղեկավարների ուշիմութիւնը այս գործընթացում պէտք է համապատասխան լինի պատմութեան երթուղուն եւ ճիշտ որոշում կայացնելուն»:


    Նահաւանդեանն ընդգծեց. «Այն երկրները, որոնք հրահրում են Իրանի հարեւաններին, իրենք ձգտում են գաղտնի յարաբերութիւն ստեղծել Իրանի հետ, ի դէպ, այն որ վստահ ենք շուտով պայմանները փոփոխւելու են»:
    Հանդիպման ընթացքում Իրան-Հայաստան Առեւտրի պալատի նախագահ՝ Լեւոն Ահարոնեանը եւ փոխնախագահ՝ Շահրոխ Զահիրին երկու երկրների առեւտրական գործունէութեանն անդրադառնալով մատնաշեցին երկու երկրների օրակարգում գտնւող առաջնահերթ որոշ ծրագրերին, ինչպէս՝ Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղա-գծի կառուցում, Իրանի միջոցով Հայաստանում ձիթենու մշակման ուսումնասիրութիւնների կատարում, գիւղատնտեսութեան եւ անասնաբուծութեան զարգացում, Իրան-Հայաստան համատեղ բանկի հիմնադրում:


    Հանդիպման աւարտին ՀՀ դեսպանի միջոցով Հայաստանում Իրանցիների առեւտրական կենտրոնի ընկերութեան բաժնետոմսը պաշտօնապէս յանձնւեց Իրանի Առեւտրական պալատի նախագահին:
    Նշելի է, որ ՀՀ-ում Իրանցիների առեւտրական կենտրոնի ընկերութեան ակցիաների ընդունման արձանագդրումը արդէն իսկ կատարւում է եւ ցանկացողները կարող են դիմել Իրան-Հայաստան Առեւտրական պալատ՝ յաւելեալ տեղեկութիւնների համար: