Ռէիսի. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կը նպաստի երկու երկրների ոչ միայն զբօսաշրջութեան, այլև առևտրի զարգացմանը

Ռէիսի. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կը նպաստի երկու երկրների ոչ միայն զբօսաշրջութեան, այլև առևտրի զարգացմանը

Հայաստանի Հանրապետութեան տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բէգլարեանը յուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Մոհամմադ Ռէիսիին: Ինչպէս տեղեկացնում են ՏԿ նախարարութիւնից, հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են երկկողմ յարաբերութիւնների զարգացումը`նշելով, որ համատեղ բազմաթիւ ծրագրեր կան իրագործելու:
Գագիկ Բէգլարեանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղւած նախապատրաստական քայլերի արագացման կարևորութիւնը` տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցութիւններ են վարւում նախագծային աշխատանքների վերաբերեալ պայմանագիր կնքելու համար:
Նշելով, որ իրենք նույնպէս հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղւած աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռէիսին իր հերթին կարևորել է նախագծի իրագործումը ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի համար, որը, ըստ նրա, կը նպաստի երկու երկրների ոչ միայն զբօսաշրջութեան, այլև առևտրի զարգացմանը: