«ԻրանռՀայաստան առեւտրափոխանակումները աւելանալու են մէկ միլիարդ դոլարի»

«Իրան-Հայաստան առեւտրափոխանակումները
 աւելանալու են մէկ միլիարդ դոլարի»
    ԻՌՆԱ- Իրանի արտգործնախարար Ալիաքբար Սալեհին ասել է, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահի շեշտադրումով այս տարի մէկ միլիարդ դոլարի է հասնելու երկկողմ առեւտրափոխանակումների մակարդակը:
    Արտգործնախարարն աւելացրեց, որ ներկայի առեւտրափոխանակումների քանակը չի գոհացնում երկու երկրների պատասխանատուներին:
    Նա շատ իւրայատուկ բնութագրեց Իրան-Հայաստան քաղաքական յարաբերութիւնները եւ ասաց.« Իրան-Հայաստան յարաբերութիւնները լաւագոյն պայմաններում են գտնւում»: Արտգործնախարարը յիշատակեց. «Հայաստանը շատ կարեւոր հարեւան է Իրանի համար եւ երկու երկրների յարաբերութիւնը այդ երկրի անկախացումից յետոյ աւելի է խորացել»:
    Սալեհին խօսելով Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ձեռքբերումների մասին՝ նշեց, որ առեւտրի, հիլդրոէլեկտրակայանի, նաւթարդիւնաբերական, էլետրաէներգիայի փոխադրման, ապրանքափոխանակման դիւրացման, նաեւ մաքսատնային դիւրութիւնների գծով վեց կարեւոր փաստաթղթեր են ստորագրւել եւ ստորագրւել եւ առեւտրափոխանակումների քանակն աւելանալու է մէկ միլիարդ դոլարով:
Իրան-Հայաստան տ,նտեսական համատեղ յանձնաժողովի նախագահ
«571 միլիոն դոլար վարկով Հայաստանում կիրականանան էլեկտրականութեան ոլորտի երկու նախագծեր»
    ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրան-Հայաստան տնտեսական համատեղ յանձնաժողովի նախագահը Մաջիդ Նամջուն ասել է.«Հայաստանից Իրան էլեկտրակափոխադրման երրորդ գիծը եւ հիդրոէլեկտրակայանի, տարողութիւնը՝ տարեկան 1700 գիգաբայթ, ժամի աւելացումը, այդ էլ Իրանի մասնաւոր բաժնի մի կոնսորցիումի միջոցով եւ 571 միլիոն դոլար արժողութեամբ վարկով, Թեհրան-Երեւան էներգետիկայի ոլորտի երկու կարեւոր նախագծերից են»: Նա խօսելով Իրանից Հայաստան գազատարի մէկ գծի կառուցման մասին՝ ասաց.« Իրանը իւրաքանչիւր խորանարդ մետր գազ արտածելու դիմաց ստանալու է կիլովատ ժամ համահաւասար էլեկտրաէներգիա»: