Նոր որակ՝ հայ–իրանական յարաբերութիւններում

Նոր որակ՝ հայ–իրանական յարաբերութիւններում

ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ գլխաւոր դատախազին

Նախագահ Սերժ Սարգսեանը երէկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժէին:
Ողջունելով Իրանի գլխաւոր դատախազին մեր երկրում՝ հանրապետութեան նախագահը յոյս է յայտնել, որ հայ—իրանական յարաբերութիւններին նոր որակ կը հաղորդի Իրանի գլխաւոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխաւոր դատախազութիւնների միջեւ ստորագրւած յուշագիրը՝ խթանելով դատաիրաւական ոլորտում երկու պետութիւնների արդիւնաւէտ համագործակցութիւնն ու գործնական յարաբերութիւնները։
Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտօնատար անձանց փոխայցելութիւնները վկայում են երկկողմ յարաբերութիւններն էլ աւելի ամրապնդելու Հայաստանի եւ Իրանի իշխանութիւնների վճռականութեան մասին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրանի հետ համագործակցութեան հետագայ խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաեւ դատաիրաւական ոլորտում