نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

نخستین نمایشگاه اختصاصی برندهای ایرانی

به اطلاع علاقه مندان می رساند در تاریخ 14 الی 17 اردیبهشت 1398 نخستین نمایشگاه اختصاصی برند های ایرانی تحت نام (Arevik Expo) در ایروان مرکز نمایشگاهی مرگایان برگزار خواهد شد.

برای کسب اطلاع بیشتر با شماره: 09155155292 تماس حاصل نمایید .

LC-ի բացումը դարձեալ հնարաւոր դարձաւ

 

          Իսնա  գործակալութեան  համաձայն,  դրամի  եւ  վարկի  խորհրդի  վերջին  նիստում  ներքին  ակրեդիտիւների  դիրեկտիւը ,  որ  3 միլիարդ  թուման  դրամաշորթումից  յետոյ  որոշ  սահմանափակութիւնների  էր  հանդիպել ,  վաւերացւել  դրանք  արտադրողների  համար  կանխիկ   դարձնելու  հնարաւորութեամբ:

          Իրանի  Առեւտրաարդիւնաբերութեան  ու  հանքերի  պալատի  նախագահ ՝  Մոհամադ  Նահաւանդեանը  այս  լուրը  հաղորդելով  նշեց ,  որ  այսուհետեւ  դրամատները  կարող  են  ռիալական  ակրեդիտիւ  բացել : Նա  այնուհետեւ  յաւելեց ,-ներքին  արտադրողները այն  պարագաներում,  որ  արտադրական   միաւորների  կանխիկները  վնասներ  են  կրել ,  կարող  են այս դիւրութիւններից  օգտւել:

          Նահաւանդեանը  շեշտելով  այն  բանին ,  որ  սրանից  առաջ ,  դրամաշորթման  ուղիներից  մէկը  LC –ի  միջոցով  էր  կատարւում ,  յիշատակեց , որ այս զեղծարարութիւնից  յետոյ  LC-ի  բացումը  դրամատների  միջոցով  դադարեցւեց  եւ  կամ  միմիայն  վերապահւեց  պետական  հաստատութիւնների  համար:  Սակայն  նոր  դիրեկտիւի  վաւերացմամբ  ֆինանսական  կապի  այս  հնարաւորութիւնը  ընձեռնւել  է  արտադրողների  համար,  որի  բերումով  էլ  կենտրոնական  դրամատունը  վերահսկողական  համակարգ  է  հաստատելու:

          Նա  այնուհերեւ  հաղորդեց  ակրեդիտիւների  կանխիկացման  հնարաւորութեան  մասին  եւ  նշեց,  թէ  այդ  փաստաթղթերի  կանխիկ  դարձնելը  մի ձեւ  օգնութիւն  է  արտադրական  միաւորների  կանխիկներին:

Իրան-Հայաստան  համատեղ  ներդրումների  հնարաւորութիւնը  Արազի  ազատ  գօտու  տարածքում

          ՀՀ  Արմաւիրի  մարզպետը  նպաստաւոր համարեց  Արազի  ազատ  գօտում  Իրան-Հայաստան  համատեղ  ներդրումներ  կատարելու  ոլորտը:

          Աշոտ  Ղահրամանեանը  Արազ  ազատ  գօտու  կազմակերպչութեան գործադիր  տնօրէնի  հետ  ունեցած  նիստում  մատնանշելով  այս  շրջանի  առաւելութիւններին  շեշտը  դրեց  Արմաւիրի  հետ այս  առեւտրական  ու  արդիւնաբերական  գօտու համատեղ  համագործակցութիւնների  վրայ: նա  ընդգծելով,  որ  Արազի  ազատ  գօտին  լաւ  կարողականութիւններ  ունի  տնտեսական  ու  զբօսաշրջութեան  ոլորտներում  ասաց.- Առեւտրի  միասնական  պալատներ  ստեղծելով  կարելի  է  յարաբերութիւնների  մակարդակը  բարձրացնել:

          ՀՀ  Արմաւիրի  մարզպետը  անդրադառնալով  այն  բանին,  որՍ. Ստեփանոս  Նախավկայի  վանքը  գտնւում է Ջուլֆայում  եւ  հայերը  ցանկութիւն  ունեն  ուխտագնացութիւն  կատարել  այդ  վանքը,  ուստի  լիայոյս  է  դիւրութիւններ  կստեղծւի  Հայաստանի  քաղաքացիների  համար  յիշեալ  սրբավայրը  այցելելու  եւ  կրօնական  զբօսաշրջութիւնը  զարգացնելու  համար:

          Ղահրամանեանը  իր  համակրանքը  յայտնեց  Արազ  ազատ  գօտու  միջեւ  ապրանքափոխանակման  հարցում  եւ  յաւելեց.- Արազի  ազատ  գօտում  արտադրած  ապրանքների  պահանջարկը  կայ  Հայաստանում: Արազի  ազատ  գօտու  կազմակերպութեան  գործադիր  տնօրէն  Սադեղ  Նաջաֆին  եւս  այդ  շրջանի  կարողութիւններին ու հնարաւորութիւններին  անդրադառնալով  աւելացրեց,- յառաջիկայ  մի  քանի  տարիներում  Արազը  վերածւելու  է  արտադրման  ու  արտահանման  ոսկէ  խաչմերուկի:

          Արմաւիրի  մարզպետը  մի  պատւիրակութեան  գլուխն  անցած  այցելել  էր  Արազի  ազատ  գօտի: Արազը  գտնւում  է  արեւելք-արեւմուտք  եւ  հիւսիս-հարաւ  միջանցքներում  եւ  օժդւած  է շահակից  երկրների, բնակչութեան, երկրի  ներսի հարեւան  նահանգների,  էժան  եւ  առատ  մարդուժի, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, լուսայինմանքաթելի  եւ  արտադրման  ու արտահանման  զարգացման  համար  հզօր  ենթակառոյցներով  ու  ռելսային  ու  ոչ  ռելսային  հնարաորութիւններով: