history armenia

 

Իրան- Հայաստան Առեւտրական պալատի

 

համառօտ պատմականը

 

          Իրան-Հայաստան Առեւտրական պալատը ոչ-շահադիտական հաստատութիւն է եւ Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի ենթակառուցւածքներից լինելով ունի իրաւաբանական անձի հանգամանք եւ բացարձակապէս հիմւել ու գործունէութիւն է ծաւալում Իրան-Հայաստան Առեւտրական երկու երկրների առեւտրական համագործակցութիւնների զարգացման եւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ:

 

          Այն հիմնւել է 1993 թ. Ապրիլին, համապատասխան իրանական 1372 թ. Օրդիբեհեշտ ամսին եւ պետական ռեգիստրում գրանցւել 7471 համարով:

 

          Պալատի հիմնադիրներն են եղել Ալի Աքբար Հաշեմին, Մորթեզա Սադեղին, Շահրոխ Զահիրին, Փարւիզ Քոլէյնին, Էսմայիլ Շեշ Անգոշտը, Լեւոն Ահարոնեանը, Լեւոն Սարդարեան, Թովմաս Թովմաս Բադալին, Հրայր Շահբազեանը, եւ խորհրդի առաջին նախագահն է ընտրւել Լեւոն Ահարոնեանը, որ ցայսօր ստանձնում է այդ պաշտօնը:

 

          Նկատի ունենալով, որ Իրան-Հայաստան Առեւտրական պալատը նպատակ է հետապնդում երկու երկրների առեւտրականների եւ ձեռնարկատէրերի միջեւ ստեղծել սերտ յարաբերութիւններ, առեւտրատնտեսական փոխադարձ գործունէութիւն զարգացնելու, ուստի այդ առումով էլ կազմակերպում է ցուցահանդէսներ, սցեմինարներ, առեւտրական տուրեր, հանդիպումներ, որոնց ընթացքում նրանց մօտկից ծանօթացնում է երկու երկրների ներդրումային հնարաւորութիւններին եւ բարենպաստ հող պատրաստում առեւտրատնտեսական փոխշահաւէտ գործունէութեան համար:

 

          Մինչ այժմ պալատը կազմակերպել է շուրջ 15 մասնաւոր ցուցահանդէսներ Հայաստանում, որտեղ ցուցադրւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան տնտեսական կարողութիւնները՝ արդիւնաբերական զանազան ոլորտներում: